Պարտության խորհրդանիշներով ու պարտություններով՝ դեպի 2050
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում։ Սակայն դա չի դառնում ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ու հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականի պատճառ։ Մեկը եկել է ֆուտբոլը թալանի, մյուսը՝ խոպան։ Ինչո՞ւ պետք է հրաժարական տան։ Նախկինում իրենց քամակները ճղողները հիմա քամակ են տալիս՝ իրենց փայը փախցնելու համար և ապացուցեցին, որ նախկինում երբ քննադատում էին ՀՖՖ ղեկավարին կամ գլխավոր մարզչի, ամենևին էլ մեր ֆուտբոլով չէին մտահոգված։ Դրանք Նիկոլի պես իրական ու մտացածին թեմաներով քննադատում էին լրիվ այլ նպատակով։ Ինչևէ։
ՀՖՖ-ն մեծ շուքով նշեց հիմնադրման 30 ամյակը։
Ադրբեջանամետ կայքի նախկին գլխավոր խմբագիր, իսկ այժմ ՀՖՖ նախագահ նշանակված Արմեն Մելիքբեկյանը տոնակատարության համար լուրջ ծախսեր էր կատարել, հրավերներ էր ուղարկել ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինյոյին և ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին։ Նման դեպքերում վերջիններս չեն մերժում, քանի որ իրենց համար ձայն ապահովող երկիր ենք։
Տոնակատարությունը՝ տոնակատարություն, բայց պարզվում է, որ ՀՖՖ-ն կարծես թե միայն Մելիքբեկյան-Նիկողոսյան զույգն են հիմնել և կառավարել։ Սրանք էլ են Նիկոլի պես՝ համարում են, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել։
Մեր ունեցած տեղեկություններով՝ միջոցառմանը հրավերներ չեն ստացել ՀՖՖ նախկին նախագահներ Սուրեն Աբրահամյանն ու Ռուբեն Հայրապետյանը։ Պարզ է, որ Հայրապետյանին անհնար էր կանչել քաղաքական առումով, բայց դե նա երկար տարիներ կառավարել է մեր ֆուտբոլը, ենթակառուցվածքներ սարքել, օրինակ Ավանի Տեխնիկական կենտրոնը, որը հիմա վայելում են ՀՖՖ ներկա ղեկավարներն ու իրենց հովանավորները։ Հայրապետյանի օրոք վատ բարքեր էլ են եղել, սխալ որոշումներ էլ են եղել, բայց դրականը պետք է գնահատել։
Ինչո՞ւ չկար Սուրեն Աբրահամյանը։ Նա 2000 թվականին վերակառուցեց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը։
Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն մի հատ 3․000 տեղանոց մարզադաշտ է թեթև վերանորոգել, ՖԻՖԱ-ից ու ՈւԵՖԱ-ից մարդ են կանչում, ցույց տալիս, գլուխ գովում, իսկ ահա Աբրահամյանի ղեկավարման ժամանակներում վերաբացված 15․000-ոց մարզադաշտի մասին ծպտուն չկա։
Հրավերներ չէին ստացել ֆուտբոլային կարկառուն շատ դեմքեր, լրագրողներ, որոնք երբ աշխատում էին, Մելիքբեկյանը հեռուստացույցով միայն կարող էր նրանց տեսնել։
Խայտառակություն էր, որ չէին մասնակցում Հենրիխ Մխիթարյանը, Վարդան Մինասյանը, Սարգիս Հովսեփյանը, Սուրեն Բաղդասարյանը և էլի շատ մարդիկ։ Նիկոլն էլ այնպիսի հայտարարություն արեց ՖԻՖԱ-Ի ու ՈՒԵՖԱ-ի նախագահների մոտ, թե մեր երկիրը ծրագիր ունի 2050 թվին աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր դառնալու (թարգմանիչն էլ սխալ թարգմանեց, ասաց՝ հաղթող դառնալու), որ ծիծաղի առարկա դարձավ դրսի մամուլի համար։
30-ամյակի միջոցառումները սեփական PR ապահովելու լավագույն միջոցն էին Արմեն Մելիքբեկյանի և Նիկողոսյանի համար։ Բայց հյուրերը գնացին, մնացին հավաքականի խայտառակ հաշիվներով պարտությունները, որով գնում ենք դեպի 2050 թվական․․․

Պետրոս Ալեքսանյան