«Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով
«Խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Էրդողանական վարչախմբից եկող «դրական» ազդակներն ավելացան ևս մեկով․ օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին նվիրեց Կոնստանդնուպոլիսը նվաճած օսմանյան սուլթան Մեհմեդ Բ-ի սրի կրկնօրինակը։
Ընդ որում, դրա հանձման ժամանակ էրդողանական վարչախմբի ներկայացուցիչը նշել է, որ Մեհմեդ Բ Նվաճողի սրի կրկնօրինակը նվիրում է «Ղարաբաղը նվաճողին»։ Մի կողմ թողնելով այն, որ Արցախի իբր «նվաճողը» զենքով կարողացել է տիրանալ հայկական երկրորդ հանրապետության միայն չնչին մասին՝ ավելի լայնարձակ տարածքներ «նվեր» ստանալով լոկ ստորագրության ուժով, իսկ Արցախն ամբողջությամբ այդպես էլ չի ընկել բարբարոսական բռնազավթման տակ, ուշագրավ է, որ «խաղաղության օրակարգին» թշնամին պատասխանում է պատերազմի խորհրդանիշներով։
Սա ևս մեկ անգամ գալիս է փաստելու, որ հայկական իրական հեռագնա օրակարգը պետք է միտված լինի թշնամու խաղաղեցմանը՝ Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության Հարավային Կովկասի առողջ մարմնից հեռացման միջոցով»։