Լրահոս

31.08.2011 17:01


Պենտագոնն Ադրբեջանին ռազմական օգնություն է տրամադրել ահաբեկչության դեմ պայքարելու համար

Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Պենտագոնը 44 մլն դոլարի ռազմական օժանդակության փաթեթ է ընդունել, որից 10 մլն դոլարն Ադրբեջանինն է ահաբեկչության դեմ պայքարի համար։

Տրամադրվող օգնության հիմնական նպատակն ահաբեկչության դեմ պայքարում ռազմածովային ուժերի հզորացումն է։

Բացի Ադրբեջանից՝ ռազմական օժանդակություն է տվել նաև Թունիսին և Մալթային, ինչպես նաև Լիտվային և Վենգրիային։

Տեղեկատվության համաձայն՝ փաթեթը Պենտագոնի կողմից ուղարկվել  է ԱՄՆ Կոնգրես։

Ամեն տարի Պենտագոնը ռազմական օգնություն է ցուցաբերում երեք կամ չորս ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը