Երևանում ամուսինը դանակահարել է կնոջն ու դիմել փախուստի. պարեկները գտել են դանակը
Երևանում, այսօր, հունիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ուենցել. ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաբաջանյան փողոցում «Արմատ Ֆուդի» դիմաց դանակահարություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ Մալաթիայի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ամուսինը դանակահարել է կնոջը, ով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կնոջը դանակահարած, դեպքի վայրից փախուստի դիմած ամուսնուն հայտնաբերելու ուղղությամբ։
Պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են դանակ, որն, ըստ կասկածների՝ հանցագործության գործիքն է։