Քաղաքական

17.06.2022 10:50


1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար… Արսեն Թորոսյանի հայտարարագիրը

1 տուն, 5 հողատարածք՝ ամառանոցային գոտում, 60 հազար եվրո, 41 մլն դրամ, 20 հազար դոլար… Արսեն Թորոսյանի հայտարարագիրը

Yerevan.Today-ը ուսումնասիրել է ՔՊ –ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար, Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղպայմանագիր կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագիրը։

Պարզվում է՝ իշխանական պատգամավորը վերջին մեկ ու կես տարում լուրջ կապիտալիստ է դարձել: Միայն 2021 թ հոկտեմբերին Արսեն Թորոսայնը մեկ օրում միանգամից 3 խոշոր անշարժ գույքի գնման գործարք է կնքել՝ Կոտայքի ու Արագածոտնի մարզերում, դրանից տասն օր անց՝ 2021 թ նոյեմբերի 26-ին, ևս մեկ հողատարածք ձեռք է բերել կրկին Կոտայքի մարզում՝ Քարաշամբի վարչական տարածքում:

Ընդհանուր առմամբ՝ 2021 թվականին, 1 ամսում Արսեն Թորոսյանն հաջողացրել է 4 հողատարածք գնել Հայաստանի ամենաթանկ ամառանոցային գոտիներրում՝ 20 մլն դրամով, հայտարարագրում, սակայն, Թորսյանը թաքցրել է՝ ինչ ծավալի կամ հեկտարի գույք է գնել:

Ընդգծենք, մինչ այդ էլ՝ պատերազմի տարում, Արսեն Թորոսյանը հողատարածք էր գնել Ծաղկաձորի թանկարժեք տարածքում, իսկ թե որքա՞ն է վճարել պաշտոնյան, ի՞նչ եկամուտների հաշվին է Թորոսյանն հաջողել այսպիսի ահռելի հողատարածքներ գնել և ինչ նպատակով, չի նշվում: Թորոսյանը Երևանի Նոր Նորք զանգվածում հայտարարագրել է մեկ բնակելի տուն ևս:

Փաստացի, նա միայ իր անվամբ ձևակերպած՝ 5 հողատարածք ու 1 բնակելի տուն ունի՝ միանձնյա սեփականատիրոջ իրավունքով։

Արսեն Թորոսյանը չունի վարկեր, իսկ բանկերում առկա խնայողություննները եռակի և հնգակի են դարձել նախորդ տարի. այսպես

2021 թ տարեսկզբին ունեցել է 2021 թ տարեվերջին դարձել է

2 միլիո 855 հազար 12 մլն 463 հազար

10 հազար 89 դոլար 20 հազար 31 դոլար

10 հազար 462 Եվրո 30 հազար 995 Եվրո

Ըստ հայտարարագրի՝ Արսեն Թորոսյանը այլ եկամուտների մասով Bank Austria-ում «այլ արժեթղթի» տեսքով ներդրում ունի, որի եկամուտը կազմում է 20 հազար 737 եվրո: Նշված ներդրումն իրականացրել է 2020թ. հունվարի 15-ին։

Խիստ ուշագրավ է նաև Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

Անցած տարում Թորոսյանը նաև գնել է BMW մակնիշի 2017 թ. արտադրության ավտոմեքենա՝ 17 մլն 750 հազար դրամով ու նույն տարում, ըստ հայտարարագրի, օտարել է 1 միլիոն պակաս գումարով:

Աշխատավարձի տեսքով պատգամավոր Արսեն Թորոսյանը նշել է, որ միայն մեկ տարում պետբյուջեից 18 մլն 120 հազար դրամ եկամուտ է ստացել:

Թորոսյանի կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անունով կա MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, 1 բնակելի տուն՝ Նոր Նորքում, 35 հազար 500 դոլար ավանդ: Թորոսյանի կինը նախորդ տարի ստացել է 35 մլն դրամ եկամուտ ընտանեկան բիզնես համարվող ՄԻԲՍ ՍՊԸ-ից, և հաշիվներում առկա է 9 մլն դրամ և 80 դոլար: Վարդանուշի անունով ձևակերպված 19 մլն 380 հազար դրամի փոխառություն կա նաև «Ասիամեգաստրոյ» ՍՊԸ-ի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը