Լրահոս

17.06.2022 10:41


Քաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

Քաղավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,-նշված է որոշման մեջ:

Միհրան Խաչատրյանը մինչ այս նշանակումը եղել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալը։ Մասնագիտությամբ ավիակարգավար է, նաև օդաչու։

Օրեր առաջ Տաթևիկ Ռևազյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր գրել։

Այս խորագրի վերջին նյութերը