Սյունիքի մարզում 18-ամյա վարորդը, Mitsubishi Pajero io-ով մոտ 100 մետր գլորվելով, հայտնվել է ձորում
Այսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Հրաչյա Ս.-ն իր վարած Mitsubishi Pajero io մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 50-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հրաչյա Ս.-ն, նրա ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արսեն Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Քաջարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Արզումանյանի գլխավորությամբ: