Գալուստ Սահակյանի համար տհաճ է նստել ՀԱԿ–ի հետ երկխոսության
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշել է, թե երկխոսություն երևույթը քաղաքականության մեջ ո՛չ սկիզբ ունի, ո՛չ էլ ավարտ, այնպես որ ՀԱԿ–ի հետ երկխոսությունը էլի շարունակվում է։
–Այսօր էլ ՀԱԿ–ի հետ երկխոսությունը շարունակվում է, որովհետև և՛ մամուլում, և՛ հեռուստատեսությամբ նորից բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունենում, պարզապես ձևն է փոխված։ Կարծում եմ՝ միջավայրն է փոխված, բայց արդյունքները, միևնույնն է, նույնն են. մարդիկ փորձում են իրենց տեսակետները ներկայացնել,–ասել է նա։
Ըստ Գալուստ Սահակյանի՝ Տիգրան Առաքելյանի հետ կապված միջադեպը միայն առիթ էր ՀԱԿ–ի համար, որպեսզի առկախի երկխոսության այս ձևաչափը, քանի որ արտահերթ ընտրությունների հետ կապված՝ իշխանական կոալիցիայի հակափաստարկներն այնպիսին էին, որ ՀԱԿ–ին ժամանակ էր պետք սխալներ գտնելու համար։
Հարցին, թե իսկ գուցե իշխանությա՞նն էր ձեռնտու չշարունակել երկխոսությունը, քանի որ բանակցությունները այն փուլում էին, որ անհնար էր խուսափել արտահերթ ընտրություններից, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե իշխանությունն ի սկզբանե ասել է, որ արտահերթ ընտրություններ չեն անցկացվելու, պարզապես քանի որ հասարակության մեջ, հնարավոր է, հետաքրքրություն կա, իրենք ներկայացնում են այդ հարցի վերաբերյալ հստակ դիտարկումներ։
–Կոնկրետ ինձ համար տհաճ է ՀԱԿ–ի հետ երկխոսության նստելը, բայց քանի որ ժողովրդի մոտ խնդիր կա, մենք պարտավոր ենք ավելի բաց լինելու։ Տհաճ է, որովհետև ես այդ մարդկանց ճանաչում եմ. ժողովուրդը մի խոսք ունի՝ դաբախանից գիտեմ ես բոլորին,–ասել է նա։
Ըստ Գալուստ Սահակյանի՝ չնայած ինքը քաղաքականության մեջ երկխոսության կողմնակիցն է, բայց ՀԱԿ–ի հետ երկխոսության անձամբ չի գնացել, այլ ուղղակի երկխոսության միջավայր է ստեղծել։
Հարցին, թե ՀՀԿ–ում շա՞տ կան մարդիկ, որոնց համար տհաճ է ՀԱԿ–ի հետ երկխոսել՝ Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե նրանք, ովքեր դեռ 1980–ականներից են ճանաչում նրանց, հաստատ իրենց մեջ ձևավորված կարծիք ունեն։

7or.am