Աշխարհ

16.06.2022 11:33


Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը. Ալիև

Ադրբեջանն իրավունք ունի պահանջել «Զանգեզուրի միջանցքի» բացումը, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Tert.am) շուտափույթ բացումը տարածաշրջանում «խաղաղության» (չակերտները՝ Tert.am) ապագայի հիմնարար տարրերից մեկն է, գրում է minval.az-ը։

«Եթե մեզ հասանելիություն չտրվի, ապա դժվար կլինի խոսել խաղաղության մասին, և Ադրբեջանի բոլոր ջանքերը՝ ուղղված Հայաստանի հետ նորմալ համակեցություն և բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն, կտապալվեն»,-ասել է Ալիևը Բաքվի IX գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Ալիևի կարծիքով՝ Ադրբեջանն իրավունք ունի պահանջել բացել «Զանգեզուրի միջանցքը» (չակերտները՝ Tert.am), քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը։

Բաքվում անցկացվում է lX գլոբալ ֆորումը՝ «Մարտահրավերներ համաշխարհային աշխարհակարգին» թեմայով:

Աղբյուրը՝ tert.am

Ադրբեջանի սահմանադրությունը հավասար իրավունքներ է նախատեսում երկրում բնակվող բոլոր էթնոսների, այդ թվում ՝ հայերի համար: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը, փոխանցում է Sputnik Азербайджан - ը:

«Բայց, ցավոք, մենք Հայաստանի կառավարությունից հայտարարություններ ենք լսում Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես անարդյունավետ է եւ վտանգավոր, այդ թվում նաեւ հենց Հայաստանի համար»,-հայտարարել է Ալիեւը:

Այս խորագրի վերջին նյութերը