ԱԺ-ում առաջիկայում արտահերթ նիստեր են պլանավորվում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ իր աշխատանքներն է ավարտում ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանն, ու խորհրդարանականները փաստացի մեկնում են «վաստակած հանգստի»։ Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, պատգամավորներն այսքան շուտ արձակուրդ չեն գնա։ Խորհրդարանի մեր աղբյուրը փոխանցում է, որ ԱԺ-ում առաջիկայում մի քանի արտահերթ նիստեր են պլանավորվում։ Դրանցից մեկը հավանաբար կկայանա արդեն եկող շաբաթ. նախատեսվում է արտահերթով խորհրդարան բերել «Պաշտպանության մասին» ու կից օրենքներում փոփոխությունների փաթեթը, որը մեկ շաբաթ առաջ հավանության արժանացավ կառավարության կողմից, և որով, ըստ իշխանությունների, «կարգավորվելու» է ԳՇ շուրջ ստեղծված թնջուկը:
Արտահերթ նիստում նախատեսվում է քննարկել նաև Սևանից հավել յալ ջուր բաց թողնելու մասին նախագիծը, որը բավականին սուր քննադատության է արժանացել մասնագետների կողմից: Կլինեն նաև մի շարք այլ բավական խնդրահարույց նախագծեր։ Նշենք, որ արտահերթում քննվող նախագծերի մոտ 90 տոկոսը գործադիրի նիստին ներկայացվել են «չզեկուցվող» փաթեթով: Արդեն իսկ շատ փորձագետների կողմից կարծիք կա, որ նշյալ նախագծերի մի մասը իշխանությունների այսրոպեական որոշակի շահեր սպասարկելու գործելաոճի հերթական դրսևորում է»։