Ղարաբաղը հանձնենք, որ, միգուցե, խաղաղ ապրենք. Ալիևի խոսնակը
Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթն Արցախի ու խաղաղության թեմայով նորություն չէր: Նորություն էր Ալիևից ավելի Ալիև երևալու անթաքույց վարքագիծը և հակահայկական քարոզի լկտիության աստիճանը:
Եթե նախկինում Նիկոլը հանդես էր գալիս որպես ադրբեջանական քարոզիչ, ապա հիմա նա Ալիևի խոսնակի հետ է մրցում՝ պաշտոնական Բաքվի տեսակետները հայկական խորհրդարանում ներկայացնելով:
Նիկոլը կրկին ստել է, նենգափոխել է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի էությունը: Ստել ու նենգափոխել է այնպես, որ անգամ Ալիևը չի արել երբեք: Եվ այդ ամենն այն բանի համար, որ «հիմնավորի» թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկելու իր որոշումը:
Հանուն սեփական աթոռի՝ նա Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու այնպիսի «փաստարկներ» է ներկայացնում, որ անգամ քոքված ադրբեջանական ազգայնականների մտքով չի անցնի:
Նիկոլն ամեն անգամ գերազանցում է ինքն իրեն:
«Ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,-հայտարարել է Ալիևի խոսնակը՝ Նիկոլ Փաշինյանը:
«Թարգմանաբար» սա նշանակում է՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնել՝ հիմնվելով, ասենք, Ալիևի «ազնիվ խոսքի» վրա: Դրա համար է նա կարգավիճակը որպես երկրորդական հարց դիտարկում և բխեցնում «անվտանգության երաշխիքներից»:
Ինչ վերաբերում է Նիկոլի «խաղաղության» օրակարգին, ապա նա առաջարկում է հետևյալ տարբերակը. «Եկեք Ադրբեջանին ու Թուրքիային բավարարենք, հանուն խաղաղության՝ Ղարաբաղը հանձնենք Ադրբեջանին, Թուրքերի ուզածը ևս տանք, բայց միշտ իմանանք, որ դա խաղաղության երաշխիք չէ, քանզի մինչև չփորձենք՝ չենք իմանա, թե ինչ կլինի, բայց եթե չփորձենք, ապա հաստատ վատ կլինի»: Այլ կերպ ասած՝ նիկոլն առաջարկում է հանուն ապրելու՝ մեռնել, քանզի եթե ապրելու փորձ արվի, ապա մահը կա ու կա: Օրուելյան ոճի այս ձևակերպումներով է նա առաջ մղում «խաղաղության» օրակարգը:
Նիկոլի այս քաղաքականությունը հանցավոր է: Դա դավաճանություն է 88-ի շարժմանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, Արցախին, հայ ժողովրդին:
Նիկոլն ավելի մեծ չարիք է, քան մեր թշնամիները, քանզի վերջիններս գործում են անթաքույց ու դիմացից, իսկ Նիկոլը գործում է «խաղաղության» քողի տակ ու թիկունքից: Նրան հեռացնելն ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ ու գլխավոր նախապայմանն է:

Կորյուն Մանուկյան