Քաղաքական

15.06.2022 15:31


Զոհերի աննախադեպ ցածր թիվ ունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ին (տեսանյութ)

Զոհերի աննախադեպ ցածր թիվ ունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ին (տեսանյութ)

2018թ․ նոյեմբերի 30-ին քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունն ընկել է աննախադեպ ցածր մակարդակի, և այս տարի հակառակորդի կրակոցներից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք»։ Ինչպես հետո հայտնեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դրա պատճառն այն էր, որովհետև Նիկոլ Փաշինյանը խնդրել էր չկրակել, մինչև երկրի ներսում ընդդիմության հարցերը լուծի։ Ադրբեջանը չկրակեց, բայց շարունակ ամրացրեց իր սահմանային դիրքերը։

Շեշտենք՝ Փաշինյանի այս ելույթը նախընտրական քարոզարշավի ժամանակ է հնչել, ինչը նշանակում է, որ նա խոստանում էր սահմանին լարվածության թուլացման պահպանում։ Այնինչ ունեցանք պատերազմ ու կպիտուլյացիա։ Հիմա հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն է, մեր երկիր են խորացել 40 և ավելի կիլոմետր, ունենք հանձնած Արցախ։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը