Օգոստոսի 30-ին, համաձայն ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի պահանջի՝ խորհրդարանի նախագահի կողմից ստորագրված համապատասխան որոշմամբ, գումարվել է ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որը հրավիրվել է ԼՂՀ նախագահի նախաձեռնությամբ և նրա առաջարկած «ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԼՂՀ Ազգային ժողովի որոշման նախագծի մասին օրակարգային հարցով։
Բացելով այն՝ խորհրդարանի նախագահը հայտնել է, որ արտահերթ նստաշրջան հրավիրելու մասին հանրապետության նախագահի առաջարկությունը ստացվել է օգոստոսի 22-ին, ԱԺ որոշման առաջարկված նախագիծը կանոնակարգով սահմանված ժամկետում քննարկվել է համապատասխան գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Նա նշել է, որ անցած քսան տարում, ԼՂՀ-ում հայտարարվել է, ընդհանուր առմամբ, վեց համաներում՝ ներառյալ այս վերջինը, որոնք մեծամասամբ համընկել են երկրի պետական-քաղաքական կարևոր իրադարձությունների հետ՝ յուրաքանչյուր անգամ բխելով պետության, իշխանությունների մարդասիրական դերակատարությունից և առաքելությունից։
Համաներմամբ ազատ է արձակվելու ազատազրկման մեջ գտնվող անձանց շուրջ 25 տոկոսը և պատժից կազատվելու են ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք, իսկ կարճման ենթակա որոշակի քրեական կամ դատական գործերի ընդհանուր թիվը տատանվում է առկա գործերի 60-80 տոկոսի միջև։
ԱԺ որոշման նախագծի վերաբերյալ դրական է եղել գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, որը նիստում ներկայացրել է նրա փոխնախագահ Հովիկ Ջիվանյանը, նշելով, որ փաստաթուղթը քննարկվել է հանձնաժողովի ընդլայնված նիստում։
Հետևել է հարցի քվեարկությունը, որի արդյունքում խորհրդարանն ընդունել է համաներում հայտարարելու մասին որոշումը։
Արցախում համաներում կհայտարարվի