Քաղաքական

15.06.2022 11:26


24 հոգով Փաշինյանի հետ Կատար են մեկնել. «Ժողովուրդ»

24 հոգով Փաշինյանի հետ Կատար են մեկնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ Հունիսի 13-14-ը պաշտոնական այցով Կատարի Պետություն գործուղման է մեկնել ՀՀ կառավարական պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Պարզվում է՝ կառավարական պատվիրակությունը բավականին բազմամարդ է:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ Կատար են մեկնել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, այլ պաշտոնյաներ, կառավարության աշխատակիցներ, անվտանգության աշխատակիցներ:

Ընդհանուր առմամբ կառավարական կառավարական պատվիրակությունը բաղկացած է 24 անդամից, որից չորսը ԶԼՄ ներկայացուցիչներ են՝ Հանրային հեռուստաընկերությունից եւ Արմենպրեսս պետական լրատվական գործակալությունից:

Այս խորագրի վերջին նյութերը