Մեծ Բրիտանիան Լիբիային կֆինանսավորի Քադաֆիի հաշիվներից
Ինչպես հայտնում է «AFP»–ն, օգոստոսի 30–ին ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը թույլ է տվել Մեծ Բրիտանիային սառեցնել 1,6 մլրդ. դոլար կազմող Լիբիայի գահնկեց արված նախագահ Մուամար Քադաֆիի և նրա շրջապատի հաշիվները՝ Լիբիային արտակարգ օգնություն տրամադրելու համար։
Նշենք, որ Մուամար Քադաֆիի հաշիվների անհապաղ սառեցման հարցը քննարկելու առաջրկով Անվտանգության խորհրդում հանդես էր ելել ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Նա պնդել է, որ Լիբիային օժանդակություն հասցնելու հարցը պետք է հաստատվի անհապաղ, քանի որ քաղաքացիական պատերազմի հետևանքով երկրում պարենային ճգնաժամ է սկսվել։
Քադաֆիի հաշիվներից տրամադրվող ֆինանսական միջոցները կօգտագործվեն Լիբիայում հումանիտար ծրագրերի իրականցման և պետաշխատողների աշխատավարձերը վճարելու համար։