Հայաստան-Շոտլանդիա․ առաջին կեսից հետո պարտվում ենք. Հայաստանը մնացել է 10 հոգով
Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Շոտլանդիայի ընտրանուն։ Առաջին խաղակեսից հետո պարտվում ենք՝ 1-2։
Բավականին բարձր տեմպով անցած առաջին կեսում մեր թիմը մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպեց և շատ ակտիվ էր գործում մրցակցի տուգանային հրապարակում՝ հատկապես խաղի մեկնարկում։ Արդյունքում մեր թիմին հաջողվեց արագ գոլի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ։ 6-րդ րոպեին աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Վահան Բիչախչյանն ու բացեց խաղի հաշիվը։
Մոտ 10 րոպե անց, սակայն, շոտլանդացիները հեղինակեցին պատասխան գնդակը՝ Սթյուարդ Արմսթրոնգի ջանքերով։ Առաջին կեսում, թեև, վատ հանդես չեկանք, բայց խաղավարտը ձախողեցինք ու ինքներս մեզ դրեցինք ծանր իրավիճակում։ Նախ, Արման Հովհաննիսյանը երկու դեղին քարտ ստանալով՝ հեռացվեց խաղադաշտից և իր թիմին թողեց 10 հոգով, ապա՝ շատ արագ, Արմսթրոնգը դուբլ ձևակերպեց։

Աղբյուրը` armsport.am