Երևանում Բաբայան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է մայթին, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Mercede-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բենզալցակայանի արտաքին լուսավորության փոքր սյունը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։
Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը։
Երևանում Բաբայան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են BMW-ն ու Mercedes-ը, վերջինս հայտնվել է մայթին, կան վիրավորներ
Այսօր՝ հունիսի 14-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, բախվել են 22-ամյա Վահան Խաչատրյանի վարած Mercedes մակնիշի և 30-ամյա Արամ Բոզոյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Բախման հետևանքով Mercede-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բենզալցակայանի արտաքին լուսավորության փոքր սյունը և հայտնվել
հետիոտնի համար նախատեսված մայթին։