Մեկնաբանություն

13.06.2022 15:48


Նիկոլի «սաշիկացումը»՝ 100/0

Նիկոլի «սաշիկացումը»՝ 100/0

Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր «աչոկներ» հավաքեց նաև Ալեքսանդր Սարգսյանի՝ Սաշիկի 50 տոկոսների մասին սրտաճմլիկ պատմություններ ներկայացնելով (ի դեպ, 2018–ի իշխանափոխությունից հետո Սաշիկի 50 տոկոսների մասով որևէ բացահայտում չի եղել, որևէ գործ չի հարուցվել այդ թեմայով)։

Իշխանափոխությունից հետո Նիկոլը Սաշիկից 30 միլիոն դոլար ռեկետ արեց, այդ ռեկետի շոուն ծախեց իր երկրպագուների վրա ու վերջ։ Որևէ մեկը չգիտի, թե Սաշիկից ինչպե՞ս վերցվեց այդ փողը, որտե՞ղ օգտագործվեց, արդյոք այդքա՞նն էր վերցվել, թե՞ չհայտարարված մաս էլ կար և այլն։

Ուշագրավն այն է, որ 50/50–ից, իշխանական ռեկետից խոսող ու բողոքող ընդդիմադիր–հաճախորդ Նիկոլը վարչապետի աթոռին հայտնվելուց հետո ստեղծեց իրական սաշիկների համակարգ, որը 100/0 տարբերակով է թալանում ու փայ մտնում։ Այսինքն՝ եթե նախկինում կար Սաշիկի 50/50 լեգենդը, ապա հիմա կա Նիկոլի 100/0 իրականությունը, որտեղ 100 տոկոսն իրենն է, իսկ զրոն՝ ժողջանինը։

«Սաշիկության» դրոշակակիրը Նիկոլի կինն է՝ Աննա Հակոբյանը։ Նրա ստեղծած, այսպես կոչված, բարեգործական հիմնադրամները փող հավաքելու կառույցներ են։ Միլիոնավոր դոլարներ են մտնում այդ հիմնադրամ։ Ասում են, որ մուծվողները դա անում են կամավոր–պարտադիր սկզբունքով։

«Սաշիկության» մյուս դրսևորումը «Քաղաքացիական պայմանագրի» օգտին արվող մուծումներն են։ Անունը դնում են նախընտրական հիմնադրամ, բայց իրականում փող են հավաքում։ Կրկին՝ կամավոր–պարտադիր սկզբունքով (Սահմանադրության փոփոխության համար հավաքված փողերը նիկոլենք ի՞նչ արեցին, հետ տվեցի՞ն, չէ՞ որ հանրաքվեն չյակացավ)։

«Սաշիկության» յուրօրինակ ֆունկցիա է կատարում Նիկոլի պատգամավոր աներձագը։ Նրա անվան հետ են կապվում ծխախոտի մաքսանենգ արտահանումը և այլ բիզնեսները։

ՊՆ ղեկավա նշանակված Սուրեն Պապիկյանն ասֆալտի գործի մեջ է «սաշիկություն» արել ու հիմա անցել է բանակին։ Նույն գործի վրա է ԱԺ նախագահ նշանակված Ալեն Սիմոնյանի եղբայրը, ով երջանիկ պատահականությամբ շահում է ասֆալտի պետական տենդերները։

Ինքնատիպ «Սաշիկ» է Նիկոլ Փաշինյանի եղբայրը, ով մինչև 2018–ը Ռուսաստանում չհաջողված խոպանչի էր, բայց իշխանափոխությունից հետո վերադարձավ Հայաստան ու հաջողությամբ դարձավ թվով 4 ընկերության տնօրեն։ Բոլորի համար էլ պարզ է, որ Նիկոլի եղբորը տնօրեն են նշանակել, որպեսզի համապատասխան մարմինները չանհանգստացնեն, համ էլ՝ բիզնեսը ծաղկի։

«Սաշիկություն» է անում Նիկոլին կից օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, ով մխրճվում է բիզնեսի տարբեր ոլորտների մեջ՝ սկսած վառելիքից, վերջացրած ավիաթռիչքներով։

Դե իսկ թիվ մեկ «Սաշիկն» ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։ Նա մտել է պետական բյուջեի գրպանն ու դուրս չի գալիս։ Հսկայական գումարներ է ծախսում սեփական կայֆերի, սեփական սպասարկման վրա։ Է՛լ գերթանկարժեք պադավատներ, է՛լ առանձնատան վերանորոգում, է՛լ շրջագայություններ, է՛լ սեփական անվտանգությունն ապահովելուն ուղղված ծախսեր․․․

Ահա սա՛ է իսկական «սաշիկությունը»։ Այնպես որ պետք է զբաղվել տեր և տիկին «սաշիկներով», այլ ոչ թե միֆերի հետևից ընկնել։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը