Լրահոս

31.08.2011 09:52


«Իրեն» փոթորիկից զոհավծների թիվը հասել է 52–ի

«Իրեն» փոթորիկից զոհավծների  թիվը հասել է 52–ի

Ինչպես հայտնում է «Associated Press» գործակալությունը, տրոպիկական «Իրեն» փոթորիկի հետևանքով առնվազն 52 մարդ է զոհվել, որոնցից 44–ը ԱՄՆ բնակիչներ են։

Աղետի  հետևանքով մարդկանց մահվան դեպքեր գրանցվել են ԱՄՆ 13 նահանգներում, այդ թվում Նյու Յորքում (9 զոհ), Նյու Ջերսիում և Հյուսիսային Կարոլինայում (6–ական զոհեր)։ Եվս 7 մարդ զոհվել է Կարիբյան տարածաշրջանում, մասնավորապես Դոմինիկյան հանրապետությունում, Հաիթիում և Պուերտո Ռիկոյում։

Բացի  դա, կանադական ոստիկանությունը հետաքննում է Քվեբեք արվարձանի 81–ամյա բնակչի  մահը, ով անհետացել էր փոթորիկի ժամանակ։ Տաղմարդուն հայտնաբերել են անգիտակից  վիճակում, իսկ  որոշ ժամանակ անց նա մահաել  է։  Այնումանեայնիվ դեռ ապացուցացված  չէ,  որ նա «Իրեն» փոթորիկի  զոհն է։

Նախնական տվյալներով՝ փոթորիկի հասցրած վանսը  կարող է հասնել մինչև 10 մլրդ. դոլարի։ Փոթորկի հետևանոքով առաջացած իրավիաճկը դեռ չի հաջողվել շտկել։ Այսպես, Վերմոնտում փակվել են 260 ավտոմայրուղի և շուրջ 30 կամուրջ։ Ջրեհեղեղի  հետևանքով Նյու Ջերսիի Նյու Յորքի և Վերմոնտի  որոշ բնակավայրեր հայտնվել  են  շրջափակման մեջ և տեղի բնակչության համար  առաջին անհարժեշտության իրեն ու  սնունդը հասցվում է օդով։ Խախտվել  է նաև Նյու Յրոքի և Ֆիլադելֆիայի միջև երկաթուղային կապը։

Միևնույն ժամանակ  հաղորդվում է, որ «Իրեն» փոթորկին հետևելով, ԱՄՆ–ի ուղղությամբ է շարժվում Ատլանտյան օվկիանոսում ստեղծված «Կատյա» փոթորիկը։ Սպասվում է, որ սեպտեմբերի 3–4–ին փոթոթրիկը կվերաճի երրորդ աստիճանի  մրրիկի։

Այս խորագրի վերջին նյութերը