Լրահոս

13.06.2022 15:10


Երևանում 36-ամյա վարորդը Գազելով «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Երևանում 36-ամյա վարորդը Գազելով «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ հունիսի 13-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում 36-ամյա Կարեն Ղ-ն իր վարած Գազել մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 75-ամյա Լավրենտի Մ-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը