Լրահոս

31.08.2011 09:05


Ֆրանսիացի պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը

Ինչպես տեղեկացնում է «SalamNews» լրատվական գործակալությունը, ֆրանսիացի մի շարք պաշտոնյաներ կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ պետություն:

Բանն այն է, որ մինչև սույն թվականի օգոստոսի 23-ը «Միություն հանուն ժողովրդական շարժման» ֆրանսիական խորհրդարանական խմբակցության անդամներ Գի Տեսիեն, Ժակ Ռեմիլիեն, Ժորժ Կոլոմբիեն և Վալերի Բուայեն այցելել են ԼՂՀ, որտեղ հանդիպել են նախագահ Բակո Սահակյանի հետ։

Համագործակցության ուղիները քննարկելուց բացի,պատգամավորները միաձայն հայտարարել են, թե  այցելելով Հայաստան իրենք վկայում են մեր երկրի հետ բարեկամությունը, իսկ Արցախ այցելելով՝ իրենց համերաշխությունն են հայտնում այդ երկրին: Դրանից հետո ֆրանսիական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Ժակ Ռեմիլիեն հարցազրույց է տվել, որի ընթացքում հավաստիացրել է, թե ինքն անձամբ ժամանել է Լեռնային Ղարաբաղ «հայտարարելու համար, որ Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի հռչակել իր անկախությունը և ճանաչվել միջազգային հանրության կողմից»։

Այս հայտարարություններից հետո Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլաևը հանդես է եկել կարճ հայտարարությամբ, ըստ որի, Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացված է այդ հարցի մասին և հետաքննում է այն, իսկ ժամեր անց Բաքուն բողոքի նամակներ է հղել Ֆրանսիային:

Այս խորագրի վերջին նյութերը