Լրահոս

23.04.2009 10:53


ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանում է Ստեփան Սաֆարյանը(«Ժառանգություն»)

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը մեկնաբանում է Ստեփան Սաֆարյանը(«Ժառանգություն»)

Ի՞նչ է ենթադրում երկու կողմերին գոհացնող համաձայնությունը, և արդյո՞ք դա նշանակում է, որ երկկողմ հարաբերությունների ձևավորման հարցում արդեն կա նախնական պայմանավորվածություն։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը մեկնաբանում է.

–Երկու կողմերն իսկապես որոշակի պայմանավորվածություն ունեն։ Սակայն, շատ ավելի մտահոգիչ է գործընթացների ֆոնը, որի վրա արվում է նման հայտարարություն։  Կարծում եմ դա առավելապես սպասարկում է Թուրքիայի՝ գործընթացը ձգձգելու մարտավարությանը, քան հույս է ներշնչում, որ գաղտնի պայմանավորվածությունները կյանքի են կոչվելու։ Եվ հատկապես մտահոգիչ են թուրքական կողմի նախապայմանները և այս ֆոնի վրա Հայաստանի բավարարված արձագանքը։

 

Այս խորագրի վերջին նյութերը