Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա:
Քիչ առաջ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:
Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի