Լրահոս

12.06.2022 08:04


Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար

Երևանում տրոլեյբուսի էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և վնասել է ետևից ընթացող Mercedes-ը. բժիշկները պայքարում են վերջինիս վարորդի կյանքի համար

Հունիսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:40-ի սահմաններում, թիվ 15 երթուղին սպասարկող 017 համարի տրոլեյբուսը՝ Սեբաստիա փողոցում ընթանալիս, էլեկտրահաղորդիչի ձողը պոկվել և ընկել է նրա ետևից ընթացող Mercedes E-340 մակնիշի ավտոմեքենայի դիմապակու վրա:

Ինչպես հայտնում է shamshyan․com-ը, ձողի ընկնելու հետևանքով Mercedes-ի վարորդը որովայնի հատվածում վնասվածք է ստացել և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ շտապ սկսել են վիրահատել:

Պարեկային ծառայությունը պարզում է տրոլեյբուսի վարորդի և հիվանդանոց տեղափոխված՝ Mercedes-ի վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը