Լրահոս

10.06.2022 15:37


Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ շինության պատին, կա վիրավոր

Երևանում պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, ապա՝ շինության պատին, կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։

Վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացիների հայտնած ու փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը