1. Գյուղմթերք արտահողները: Եթե պահածո արտահանելու համար գյուղացուց գնված լոլիկի կամ սմբուկի ինքնարժեքը կազմում էր պայմանական 500 դրամ, որը դրսում վաճառվում էր 1.2 դոլարով, ապա հիմա էլի կազմում է 500 դրամ, իսկ դրսի ինքնարժեքը՝ 1.4 դոլար: Հետևաբար հայ արտահանողը ստիպված պետք է գները բարձրացնի, բայց էդ իրավիճակից օգտվում է դոլարի նկատմամբ կայուն, ասենք Ադրբեջանի արտահանողն ու հայ արտահանողին շուկայից դուրս է մղում: Մեկ այլ ճանապարհ էլ կա՝ հայ արտահանողը սմբուկը հայ գյուղացուց մթերի ոչ թե 150, այլ 120 դրամով: Արդյունքում տուժելու է 1.5 միլիոն գյուղացի, պլյուս արտահանողը նույնպես մեկա տուժելու է, քանի որ նախորդ տարիների ապրանքը դեռ պահեստներում է:
2. Վերոնշյալ սխեման նաև գործում է հայկական արտահանման ամենակարևոր ոլորտներից մեկի՝ խմիչքների արտահանման դաշտում: Պայմանական գինի արտադրող x ընկերությունը մեկ ամիս առաջ արտահանելա 100 հազար դոլարի ապրանք, որից իր շահույթը 10 % էր: Հիմա արտահանված գինու դիմաց ստանալու է գումար, բայց արդեն 10 տոկոս վնասով: Բայց դրա հետ մեկտեղ պետությանը պետք է շահութահարկ վճարի, քանի որ թղթերով ինքը 10 տոկոս շահույթ ունի: Այ սենց աբսուրդ իրավիճակ:
3. Տուժում է տուրիստական ոլորտը: Եթե նախկինում արտասահմանին առաջարկվող հայկական տուրիստական փաթեթն արժեր պայմանական 1000 դոլար, հիմա արդեն արժենալու է 1200 դոլար, հետևաբար տուրիստը Հայաստան գալուց առաջ սկսում է ավելի երկար մտածել: Հայաստանի մրցունակությունն ընկնում է:
4. Տուժում է կառուցապատման ոլորտը: Կառուցապատման ոլորտում գները ֆիքսում են դոլար-դրամ հարաբերակցությունով, իսկ հիմա սկսելու են թանկացնել կամ վնասներ կրել, քանի որ հարաբերակցությունը փոխվել է:
5. Տուժում է ՏՏ ոլորտը, քանի որ Հայաստանը կորցնում է գնային մրցակցային առավելությունը: Օրինակ, եթե նախկինում x ընկերությունը դրսից ստանում էր ամիսը 100 հազար դոլար և վճարում էր աշխատավարձ 20 ծրագրավորողի, ապա հիմա ստանում է նույն 100 հազար դոլարն ու վճարելու է 18 ծրագրավորողի աշխատավարձ: Մնացածին կամ գործից հանելու է կամ էլ գործընկերների համար գները բարձրացնի ու հաճախորդ կորցնի:
6. Տուժում է ներդրումների ոլորտը: Եթե նախկինում x չափսի այգի հիմնելու համար ներդրողին պետք էր պայմանական 1 միլիոն դոլար, հիմա պետք կգա 1.2 միլիոն դոլար:
Կարճ ասած, դրամի արժևորումից տուժում են բոլոր արժեք ստեղծող ու երկիրը փող բերող ոլորտները:
Ովքե՞ր են շահում:
1. Ներկրողները, ովքեր երկրի փողը դուրս են տանում, զարգացնելով Թուրքիայի, Չինաստանի կամ ՌԴ-ի տնտեսությանները:
2. Հայաստանի այն չինովնիները, ովքեր հեղինակային վնաս են կրելու ինֆլացիայից, գնաճից, քանի որ դրամի արժևորումը կանգնացնելու տարբերակը շուկա դրամ լցնելն է, ինչը բերելու է ինֆլացիայի:
Կարճ ասած, կարճաժամկետ շահին տպավորությանը զոհաբերում են երկարաժամկետ զարգացումն ու աճը:
Երեկ մի 10 ընկերով զրուցում էինք, մեկը արտահանող էր ու պատրաստվում էր այս տարի այլևս չմթերել ծիրան կամ շատ ավելի ցածր գնով գյուղացուց մթերել, քանի որ արտահանման ինքնարժեքը կտրուկ բարձրացել է ու ընկերությունը սկսել է մեծ վնասներ կրել, մյուս ընկերը պատրաստվում էր կրճատել աշխատակիցներին ու արտահանումը, երրորդ արտահանող ընկերը պլանավորում էր ներկրումի վրա կենտրոնանալ և այլն:
Է՞լ ինչ ոլորտ կա, որ տուժում է դրամի արժևորումից, ի՞նչ եք կարծում:
Ո՞ր ոլորտներն են տուժում դրամի արժևորումից
Ո՞ր ոլորտներն են տուժում դրամի արժևորումից:

Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից