Լրահոս

30.08.2011 13:41


Թուրքիայում վերջին 2 շաբաթվա ընթացքում ավելի քան 100 ռուս է թունավորվել

Ինչպես հայտնում է «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության պաշտոնական կայքը, Թուրքիայի «Alara» հյուրանոցում ավելի  քան 100 ռուս զբոսաշրջիկ է թունավորվել։

Օգոստոսի 15–29–ը թունավորման գանգատով կազմակերպության սերվիս կենտրոն է դիմել 103 մարդ։ Բոլոր տուժածները  բժշկական օգնություն են ստացել։

–Նրանք ամբուլատոր  բուժում են ստացել։ Ովքեր հիվանդանոց են տեղափոխվել, արդեն դուրս են գրվել,–«Իտար Տասսի» փոխանցմամբ՝ հայտարարել  է Անթալիայում ՌԴ գլխավոր  հյուպատոս Ալեքսանդր Տոլստոպյատենկոն։

«Ինգոստրախ» ընկերությունը դիմել է «Alara» հյուրանոցի աշխատակազմին բացատրություն ստանալու  նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը