Լրահոս

09.06.2022 16:23


Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու BMW-ն, բժիշկն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմաններում Մամիկոնյանց 35 շենքի դիմաց բախվել են BMW 535 և Jinbei մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 8 հիվանդանոց։

Վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց են տեղափոխվել շտապնօգության բժիշկն ու բուժքույրը, ովքեր կանչով մեկնելիս են եղել։

Այս խորագրի վերջին նյութերը