Լրահոս

30.08.2011 13:30


«Wikileaks». «Հայաստանյան բուհերում կոռուպցիան չափազանց մեծ է»

«Wikileaks». «Հայաստանյան բուհերում կոռուպցիան չափազանց մեծ է»

«Wikileaks» կայքը գաղտնազերծել է ԱՄՆ դեսպանատան փաստաթղթերը, որտեղ շոշափվում է հայաստանյան բուհերում տիրող կոռուպցիոն իրավիճակը։

«Չափազանց մեծ ծավալների հասնող կոռուպցիան հարված է հասցրել համալսարանների երբեմնի բարձր վարկանիշին և գցել կրթության որակը։ Հայկական բուհերում կոռուպցիայի ձևերի ողջ փաթեթը կա՝ կաշառք, ծանոթություն, հովանավորություն և այլն։ Այս ամենի պատճառն առաջին հերթին դասախոսների ցածր աշխատավարձերն են և ավանդական հովանավորչությունը, ինչի պատճառով բուհերը ոչ արհեստավարժների են «արտադրում»,–ասված է այդ փաստաթղթերում։

Նշվում է նաև, որ շատերն են խոսում կոռուպցիայի մասին, սակայն դրա դեմ պայքար չի մղվում։ Կրթական բոլոր համակարգերը կոռումպացված են, առևտրի են հանված և՛ ընդունելության քննությունները, և՛ գնահատականները, ԵՊՀ–ում սեսիոն գնահատականներն արժեն 20-100 ԱՄՆ դոլար։

«Կոռուպցիայի մեկ այլ դրսևորումը բանակ չզորակոչվելն է։ Շատ տղաներ ընդունվում են և շարունակում սովորել զուտ բանակից խուսափելու համար»,–նշում են ամերիկյան դիվանագետները։

Այս խորագրի վերջին նյութերը