Երթևեկության մեջ նոր գծանշում կներդրվի. կկիրառվի կարմիր բեկյալ գիծ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում երթևեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը և թեթև մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
Պարզվում է՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը և նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը և հետիոտնի երթևեկության անվտանգությունը։
Մյուս կողմից՝ քաղաքացիները բողոքում են և ահազանգում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի և ընկալելի չէ ճանապարհային երթևեկության մասնակիցների կողմից, այդ իսկ պատճառով առաջարկվում է դեղին գույնի գետնանշում կիրառել, որը հնարավորություն կընձեռի այն տեսանելի և ընկալելի դարձնել ճանապարհային երթևեկության մասնակիցների համար»: