Լրահոս

09.06.2022 10:58


Մաքսայինի մոտ 10 աշխատակից է ազատվել․ «Հրապարակ»

Մաքսայինի մոտ 10 աշխատակից է ազատվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ մաքսային տերմինալների 54 աշխատակիցները, որոնք բողոք-նամակ էին հղել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի դեմ՝ պահանջելով հերքել կամ ներողություն խնդրել «Հրապարակին» տված հարցազրույցում ասածների համար, իսկ նա ասել էր, թե իրենք 5-10 հազար դրամով «շնորհակալություններ» են ընդունում, նամակի պատասխանը չեն ստացել։

Սակայն այն ստորագրողների մի մասը դիմում է գրել ու ազատվել։ Մեկը ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության բացթողումային բաժնի պետ Թաթուլ Մարանյանն է, որն առաջինն էր ստորագրել եւ ազատվել է «սեփական դիմումի համաձայն»։ Նա մեզ ասաց․ «Նամակի պատասխանը չի եկել, ես էլ, իմ դիմումի համաձայն, դուրս եմ եկել էդ համակարգից։ Հիմա ազատ, հանգիստ ման եմ գալիս, կյանքն եմ վայելում»։

Այս խորագրի վերջին նյութերը