Քաղաքական

09.06.2022 09:26


Չհիմնավորված շտապողականություն. դիպկորպուսի «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել․ «Փաստ»

Չհիմնավորված շտապողականություն. դիպկորպուսի «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Ադրբեջանը ներկայացրել է 5 կետից բաղկացած «սկզբունքները», որոնք ըստ Բաքվի, պետք է ընկած լինեին Հայաստանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի հիմքում։ Նախ՝ մեր կողմից արձագանք եղավ, որ Հայաստանի համար այդ հինգ կետերն ընդունելի են, ապա ներկայացվեց Հայաստանի «6 կետը»՝ ի պատասխան ադրբեջանականի։

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ԱԳՆ մի խումբ աշխատակիցներ և պրոֆեսիոնալ դիվանագետներ կարծիք են ներկայացրել Նիկոլ Փաշինյանին, որ Ադրբեջանի կողմից ներկայացված հայտնի 5 կետերի հետ կապված թույլ է տրվել դիվանագիտական սխալ և ցուցաբերվել է առանձնակի, ոչ մի հիմնավորում չունեցող շտապողականություն։ Դիվկորպուսի մեր աղբյուրի փոխանցմամբ, նշվել է, որ այդ հանգամանքը հօգուտ Հայաստանի օրակարգի չի աշխատելու:

Մեր ունեցած տեղեկություններով, նման «ըմբոստությունը» Փաշինյանի կողմից դժգոհությամբ է ընդունվել, և ավելի է սրվել մինչ այդ էլ ԱԳՆ-ի հետ եղած սուր լարվածությունն ու անվստահությունը։ Կառավարության կուլիսներում խոսում են, թե ոչ մեկ անգամ Փաշինյանը բարձրաձայնել է, թե «այնպիսի տպավորություն է, որ նման զգայուն ու նուրբ հարցի հետ կապված՝ ԱԳՆ-ն հատուկ է նման կերպ վարվում»:

Այս խորագրի վերջին նյութերը