Ահարոն Ադիբեկյան. «Աղքատության մակարդակը 22–50% է, իսկ երեխային սեպտեմբերի 1–ին դպրոց ուղարկելու անհրաժեշտ գումարը՝ 55 հազ դրամ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ ԱհարոնԱդիբեկյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1–ին մեկ երեխայի համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 17 հազ դրամ, իսկ եթե դրան գումարվի երեխային անհրաժեշտ գրասեղանն ու բջջային հեռախոսը, ապա կստացվի 55 հազ դրամ։
Ըստ նրա՝ Հայաստանի բանակչությունը բազմաշերտ է, օրինակ՝ 15%–ը լավ ունևոր է, և ամեն ինչ ու ամենաթանկն է գնում իր երեխային դպրոց ուղարկելու համար, իսկ մնացած 85%–ը սահմանափակվում է առաջին անհրաժեշտության իրերով։ Աշակերտի համար անհրաժեշտ իրերի ցանկում են կոշիկը, որը, ըստ Ադիբեկյանի, կարելի է գնել 4000 դրամով, վերնազգեստը՝ 3000, պայուսակը՝ 4000, գրենական պիտույքները՝ 3000 դրամով, իսկ այլ ծախսերի համար պետք է 3000 դրամ։ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած տվյալների համաձայն՝ գրասեղանն արժե 25 հազ, իսկ բջջայինը՝ նվազագույնը 13 հազ դրամ։
–Ստացվում է, որ մեկ երեխայի դպրոց ուղարկելու համար միջինում պահանջվում է ընտանեկան բյուջեի կեսը,–նշել է նա։
Զարմացած լրագրողների հարցին՝ որտե՞ղ են այդքան էժան իրեր վաճառում, սոցիոլոգը պատասխանել է, որ իրենց հարցախույզ անող խումբը երեկ երկու ժամվա ընթացքում այցելել է վաճառքի կետեր, մասնավորապես «Ֆիրդուսի» և «Մալաթիայի» տոնավաճառներ և պարզել այդ գները։
Լրագրողներին զարմացրել և նույնիսկ ապշեցրել է Ահարոն Ադիբեկյանի ևս մեկ աննախադեպ հայտարարություն. նախորդ տարվա համեմատ գների նվազում է նկատվել, քանի որ, ըստ Ադիբեկյանի, նախորդ տարվա ընթացքում ընդհանուր տնտեսական անկում է եղել։
Այն դիտարկմանը, թե տոնավաճառներում գները բավական բարձր են, և, որպես արդարացում, վաճառականները բարձրացված մաքսերն ու տուրքերն են մատնանշում, սոցիոլոգը պատասխանել է, թե վաճառողներն այդպես ասում են միայն «ավելի բարձր գին ասելու համար»։
Հիշեցնենք, սակայն, որ, չնայած Ահարոն Ադիբեկյանն այսօրվա ասուլիսում երեխային դպրոց ուղարկելու ծախսերն այդքան էլ մեծ չի համարում, բայց ամիսներ առաջ նույն ինքը հայտարարել էր, որ համատարած աղքատություն է նկատվում, մասնավորապես, ըստ նրա վերջին տվյալների, աղքատության մակարդակը 22–55% է, որից 20%–ն է իրեն աղքատ համարում, իսկ մնացածն իրեն համարում է համեստ ապրող՝ «յոլա գնացող ժողովուրդ»։
Ահարոն Ադիբեկյան. «Աղքատության մակարդակը 22–50% է, իսկ երեխային սեպտեմբերի 1–ին դպրոց ուղարկելու անհրաժեշտ գումարը՝ 55 հազ դրամ»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սոցիոմետր» ՀԿ նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1–ին մեկ երեխայի համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 17 հազ դրամ, իսկ եթե դրան գումարվի երեխային անհրաժեշտ գրասեղանն ու բջջային հեռախոսը, ապա կստացվի 55 հազ դրամ։

7or.am