Ինչու է ԵՄ «կուզիկ» դեսպանը փաստաբանություն անում Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների համար
ՀՀ–ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, որը «ժողվարչապետին» տեսնելիս կուզիկի պես մեջքը ծալում է, դարձել է Նիկոլ Փաշինյանի ապօրինությունների փաստաբանը, արդարացնողը։
Սույն տիկինն իրեն պահում է ՔՊ–ականի պես, այսինքն՝ այնպես, ինչպես «ղուշբաս» Արփի Դավոյանը, «իրավաբան–գինեկոլոգ» Անահիտ Ավանեսյանը կամ ՔՊ–ից տարած ու հետ բերած Լուլուն կպահեին։
Վիկտորինը չի նկատում Հայաստանում տեղի ունեցող հակաիրավական, հակաժողովրդավարական գործընթացները։ Չի նկատում ոստիկանական բռնությունները։ Այսօր էլ նա մի միջոցառման է մասնակցել, որի անունն է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր»։
Խորհրդանշականն այն է, որ այդ միջոցառումն անցել է ոստիկանական պատնեշով շրջապատված շենքում։ Սա առաջին անգամը չէ, որ ժողովրդավարության թեմայով միջոցառում է տեղի ունենում․․․ ոստիկաններով շրջապատված ու ոչ իշխանական լրատվամիջոցների բացակայությամբ։
ՔՊ–ական ԵՄ դեսպանն այդ միջոցառման ժամանակ խոսել է դատական բարեփոխումներից և այլ պուպուշ բաներից։ Սա լկտի երեսպաշտություն է և ցինիզմ, քանզի Անդրեա Վիկտորինը ծպտուն չի հանել այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգով շրջափակվում էին դատարանները։ Նույն այդ «կուզիկ» Վիկտորինը բառ անգամ չի ասել այն ժամանակ, երբ Նիկոլը հակաօրինական ճանապարհով գրոհում էր Սահմանադրական դատարանի վրա։
ԵՄ–ին Հայաստանում արժեզրկող Անդրեային գոհացնում է Նիկոլի դատաիրավական բարեփոխում կոչվածն այն դեպքում, երբ ԲԴԽ գլխին ապօրինաբար նստեցվել է ՀՀ–ում ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգ Գագիկ Ջհանգիրյանը։
Հարց կարող է առաջանալ, թե ո՞րն է այս «կուզիկի» մոտիվացիան, ինչո՞ւ է Անդրեան պաշտպանում Նիկոլին։ Պատասխանը պարզ է՝ Արևմուտքը գիտի, թե ինչ «շան որդի» է Նիկոլը, բայց քանի որ նա իրե՛նց «շան որդին» է և կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ, ուստի աչք են փակում Նիկոլի բոլոր ապօրինությունների վրա։ Աշխարհաքաղաքական շահի պայմաններում անդրեաները թքել են ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության վրա, նաև՝ Հայաստանի ու Արցախի վրա։ Իրենց պետք է մեր տարածաշրջանից ՌԴ–ին դուրս մղել ու տեղը Թուրքիայով լցնել, մնացածը՝ չի հետաքրքրում։ Դրա համար էլ Նիկոլի քամակն են պահում ՔՊ–ական ուսապարկերի էնտուզիազմով։

Հայկ Ուսունց