Լրահոս

08.06.2022 17:12


«Զվարթնոց»-ում էլեկտրոնային հասցեով նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված. կեղծ ահազանգ է եղել

«Զվարթնոց»-ում էլեկտրոնային հասցեով նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է դրված. կեղծ ահազանգ է եղել

Քիչ առաջ Զվարթնոց միջազգային օդանավակայանի էլեկտրոնային հասցեին նամակ է ստացվել, որ օդանավակայանում ռումբ է տեղադրված։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օդանավակայան են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից։ Ժամանել են նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու սակրավորները։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Ահազանգով ժամանել են նաև բժիշկների հերթապահ 2 խումբ։

Այս խորագրի վերջին նյութերը