Լրահոս

08.06.2022 11:43


33-ամյա տղամարդուն «Գաջի գործարանի» տարածքում գտել են կախված․ նա անհատ ձեռներեց էր

33-ամյա տղամարդուն «Գաջի գործարանի» տարածքում գտել են կախված․ նա անհատ ձեռներեց էր

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգսկան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններոմ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Գաջեգործների փողոցի 74 հասցեում՝ ժողովրդին հայտնի Գաջի գործարանում տղամարդու կախված դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գործարանի տարածքում մալուխով պատի վրա ամրացված երկաթից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել Շիրակի մարզի բնակիչ, 33-ամյա Ս. Խ.-ն:


Ըստ նախնական տեղեկությունների՝ նա նշված տարածքում վարձակալական հիմունքներով արտադրամաս էր աշխատացնում, որտեղ պեմզաբլոկ էր արտադրվում:

Փաստի առթիվ քննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ոստիկանություն ահազանգողը եղել է «Գաջեգործներ» ՓԲԸ-ի փոխտնօրեն Կարեն Անանյանը:

Այս խորագրի վերջին նյութերը