Քաղաքական

08.06.2022 10:29


«Մայիսի 28-ին Նիկոլը Սարդարապատ պետք է գնար. ասացին՝ այդ կողմի գյուղերին են ոռոգման ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն․․.». Արմավիր մարզի բնակիչ

«Մայիսի 28-ին Նիկոլը Սարդարապատ պետք է գնար. ասացին՝ այդ կողմի գյուղերին են ոռոգման ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն․․.». Արմավիր մարզի բնակիչ

Արմավիրի մարզում ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ոռոգման ջուրը լուրջ խնդիր է հողագործությամբ զբաղվող գյուղացիների համար։ Մասնավորապես, Էջմիածին համայնքի հողօգտագործողները 168.am-ի հետ զրույցում այս տարի էլ դժգոհում էին, որ տանջվել, բերք են մշակել, բայց ոռոգման ջուրը ժամանակին չտալու պատճառով մշակաբույսերը չորանում են։

«Ջրերի վիճակն էլի ահավոր ա, սրանք (իշխանությունները) էլի խելքի չեկան։ Ինձ թվում է՝ ջրամբարների ջրերն են վաճառում, ինչ են անում։ Ցորենի 3-րդ ջուրը չենք կարողանում տանք, էլ չեմ ասում, որ բանջարեղենն էլ ուշացնելով ենք ջրում, խայտառակ վիճակ է։ Պատասխանատվության 0 զգացում։ Ջրային կոմիտեում էլ ասում ենք, պատասխանում են՝ յոլա գնացեք։ Ախր դա ծառայություն է, դրա համար մենք ջրի վարձ ենք մուծում։ Ոչ մեկի պետքը չի, ոչ մեկը չի մտածում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա պատմեց նաև, որ երկար ժամանակ ջուր չլինելու պատճառով մոտ 10 օր առաջ ճանապարհ էին փակել․

«Դրանից հետո լուծում տվեցին, բայց մի քանի օր տևեց, նորից կտրեցին։ Մի բան էլ ասեմ, Մայիսի 28-ին, որ Նիկոլը Սարդարապատ պետք է գնար, մի 4-5 օրով մեզ մոտ ոռոգման ջուրը ամբողջովին կտրել էին, ասացին՝ Նիկոլը գնում է Սարդարապատ, այդ կողմի գյուղերին են ջուր տալիս, որ հանկարծ ճամփին չկանգնացնեն․․ Էս կառավարությանն ասես, չասես, նշանակություն չունի։ Ոնց անցած տարի եղավ, այդպես էլ էս տարի պետք է լինի, որ մեծ կորուստներ ունենանք։ Հիմա մտածում ենք՝ կամ գնանք իրենց մոտ կամ ճանապարհը նորից փակենք․․․

Իշխանություններին խորհուրդ կտամ ժամանկից շուտ հեռանան, ինչքան շուտ հեռանան, այնքան Հայաստանի օգուտն է, ժողովրդի օգուտն է»։

Այս խորագրի վերջին նյութերը