Գերասիմ Վարդանյանը քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ-ի սկզբունքների հիման վրա․ փաստաբան (տեսանյութ)
Գերասիմ Վարդանյանի կալանքի երկարացման քննության ժամանակ մեր առարկություններն ամբողջ ծավալով ներկայացրինք, որ նա քաղաքական բանտարկյալ է ԵԽԽՎ-ի բանաձևով ընդունված սկզբունքների հիման վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
«Ես նշեցի, որ անձի քաղաքական հետապնդման համար Եվրադատարան հետո չեմ դիմելու, որ իմ անունը պետության դեմ չգրվի, նույնպիսի դիրքորոշում ունի նաև Գերասիմ Վարդանյանը, բայց հոգ եմ տանելու, որ բոլոր այն անձանց շրջանակը, ովքեր մասնակցել են այս քաղաքական հետապնդմանը՝ սկսած հասարակ կատարողներից վերջացրած նախագծողներով, ենթարկվեն քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով»,-ասաց նա։
Գերասիմ Վարդանյանը պինդ է, նշեց փաստաբանը, նրա կամքը անկոտրում է, հասկանում է, որ անազատության մեջ է, որովհետև սկզբունքներին չի դավաճանել։

Դատարանը որոշումը կհրապարակի մի քանի ժամից։