Լրահոս

07.06.2022 20:25


Գեղարքունիքի մարզում բախվել են ԱՄՆ քաղաքացու Renault Duster-ն ու ՌԴ քաղաքացու Nissan-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում բախվել են ԱՄՆ քաղաքացու Renault Duster-ն ու ՌԴ քաղաքացու Nissan-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:20–ի սահմաններում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 38-ամյա Լև Դաշեսկիինը իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 31-ամյա Վլադիմիր Կոնստանտինինի վարած Nissan մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով Վ. Կոնստանտինինի ուղևորուհի, ՌԴ քաղաքացի, 30-ամյա Անաստասիա Կորոտկովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը