Կարծիք

07.06.2022 16:51


Բեխաբար նախարարուհին

Բեխաբար նախարարուհին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասել է, թե ինքը չի հասկանում, թե որն է ընդդիմության պահանջը, թող գնան խորհրդարան, իրեն հարցեր տան։ Նախարարական կայֆեր վայելող, սանիտարական ավիացիայի ուղղաթիռով մարզեր այցելող Անահիտ Ավանեսյանը երևի բեխաբար է, չի լսել, որ Արցախի 75 տոկոսը տարօրինակ պատերազմով և խայտառակ կապիտուլյացիայով թուրքին են հանձնել, Հայաստանի տարածքներում Ադրբեջանի զինուժն արդեն մեկ տարի ներխուժել-ամրացել է։

Անահիտ Ավանեսյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, ինքը մասնագիտությամբ իրավաբան է, քաղաքացիական իրա­վունքի մասնագետ, ոչ միայն բժշ­կական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, ու Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկեր­ներ են, այլև ունեն բիզնես շահեր:

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերու­թյունը վերջին տարիներին մինչև 2021 թվականը, կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ ար­ժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայ­մանագիրը, արդեն Ավանեսյանի փոխնա­խարար եղած ժամանակ: 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առող­ջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցնե­րի հետ: Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ: Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիայի» ղեկավարը:

Այ­սինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարա­րը իր փոխնախարարի կարգավիճակը և ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

Պարզ է, որ իր նախարար դառնալուց հետո նրա ամուսնու ընկերությանը տրված պետական պատվերները չեն նվազել։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը