Քաղաքական

07.06.2022 16:46


Առողջապահության նախարարը ողջունում է արյունահեղությունն ու ոստիկանության լկտի պահվածքը (տեսանյութ)

Առողջապահության նախարարը ողջունում է արյունահեղությունն ու ոստիկանության լկտի պահվածքը (տեսանյութ)

Թուրքապաշտ և հայատյաց Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն դադարում հերթական անգամ ցուցադրել իրենց ատելությունը սեփական պետության ու բնակչության նկատմամբ:

Առողջապահության հետ որևէ առնչություն չունեցող, բայց այդ նախարարությունը ղեկավարող Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում հանդես է եկել ֆաշիստական, բռնության կոչերով:

Այսպես` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ոստիկանության և ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սադրանքներին և դրանց հետևած բախումներին, «իրավաբան» Ավանեսյանը ոստիկանության գործողությունները որակել է «ժողովրդավար և պատշաճ» և շնորհակալություն հայտնել ոստիկաններին, որոնք դաժանորեն ծեծի էին ենթարկում խաղաղ ցուցարարներին և նռնակներ նետում կանանց ու երեխաների վրա:

«Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը, առհասարակ, գործում են խիստ ժողովրդավարական օրենքների տառին համաձայն, իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշել, որ իսկապես երբեմն զարմանում եմ մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք փայլուն ծառայություն են իրականացնում։ Նաև շնորհակալություն եմ հայտնում նրանց»,-ասել է «ժողովրդավարության բաստիոնի» նախարարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ մայիսի 30-ին Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ոստիկանի կողմից ցուցարարին «ասֆալտին ծեփելը» նույնպե՞ս ժողովրդավար է, Ավանեսյանը պատասխանել է․ «Այո, ես դա խիստ ժողովրդավար եմ գնահատում»:

Փաստացի, հայ կին նախարարը ողջունում է կանանց, երեխաների և ծերերի նկատմամբ ոստիկանության կազմակերպած արյունահեղությունը, որից հետո տասնյակ ցուցարարներ տարբեր աստիճանի վնասվածքներով գտնվում են հիվանդանոցներում:

Արյունահեղության տենչացող Ավանեսյանի գործունությունը, որպես նախարար, նման ելույթից հետո այլևս ռացիոնալ չէ և վտանգավոր է քաղաքացիների առողջության ու կյանքի համար, իսկ ոստիկանները կսկսեն էլ ավելի վայրագ ու դաժան գործել Ավանեսյանի գովեստի խոսքերից հետո:

Տիկին Անահիտը հետայսու արդեն համարվում է ՀՀ-ում տեղի ունեցող ցանկացած վայրագության, հանցագործությոան և թափված ամեն կաթիլ արյան պատասխանատուներից մեկը:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը