Կարծիք

07.06.2022 13:45


Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին

Մինչ ընդդիմությունն իր բողոքի ձայնն էր բարձրացնում ԵՄ դեսպանատան մոտ, տիկին Անդրեա Վիկտորինն այդ նույն պահին Թվիթերում Սևանից և Դիլիջանից անհոգ լուսանկարներ էր տեղադրում։ Նիկոլ Փաշինյանի առջև բառիս ուղիղ իմաստով կզելու մեծ վարպետ տիկնոջ այս պահվածքն ակնհայտ քաղաքական ցինիզմ է, բայց դե մեզ էլ ոչնչով չեք կարող զարմացնել։

Տիկին դեսպանը, որ առիթը բաց չի թողնում Հայաստանի ներքաղաքական կյանքին խառնվելու, հուզված ու արցունքն աչքերին քաղաքական գնահատականներ է հնչեցնում մարտի 1-ի մասին, խուլ ու համր է ձևանում հունիսի 3-ին հենց իր դեսպանատան շենքի մոտ ժողովրդի դեմ կիրառված նռնակների մասին։

Տիկին դեսպան, դուք ակնհայտորեն չեք տիրապետում մեր երկրում իրավիճակին, փակ դռների ետևում չեղած ժողովրդավարության մասին քննարկումները՝ ձեզ սփոփանք։ Ձեր այս տգեղ պահվածքով եք նաև հայ հասարակության աչքերում խեղաթյուրում արևմտյան արժեքները, ժողովրդավարությունն ու տարրական քաղաքական կոռեկտությունն ու զսպվածությունը, որից այնքան հեռու եղաք։ Ուրախ եմ, որ շուտով ավարտում եք ձեր առաքելությունը Հայաստանում։

Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը