Արմավիրի մարզում բախվել են Nissan Murano-ն ու Opel Zafira-ն, կա 1 զոհ, 2 վիրավոր, Nissan-ը վերածվել է մետաղե ջարդոնի
Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14.5 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Վարդան Ազատյանի վարած Opel մակնիշի և 26-ամյա Հռիփսիմե Խաչատրյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Խաչատրյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհին՝ Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամա Մարիաննա Ավագյանն ու Opel-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Դավիթ Շահինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Nissan-ը դեպի Վաղարշապատ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին։