«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր, թե հետպատերազմական Հայաստանում պաշտպանության նախարարը քիթ սրբելու ժամանակ չպետք է ունենա՝ անվտանգային բազում խնդիրներ, պատերազմի հետեւանքով եռապատկված սահմանները կահավորված չեն, վրանների ու անվադողերի հույսին ենք։ Բանակի ղեկավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով, սակայն ԶՈւ ԳՇ-ն դեռ պետ չունի, իսկ նախարար Սուրեն Պապիկյանն այնքան պարապ է, որ զբաղվում է նախընտրական քարոզարշավներով, ներկուսակցական աշխատանքով։
Հանգստյան օրերին Պապիկյանը ՔՊ ակտիվի հետ այցելել է Տավուշի մարզի Իջեւան համայնք եւ մասնակցել տեղի տարածքային կազմակերպության նիստին, որի ժամանակ ընտրվել է ՔՊ տարածքային կազմակերպության խորհուրդ։ Ինչպես հայտնի է, ՔՊ-ն՝ ՀՀԿ-ի օրինակով, վարչությունից բացի, նոր մարմին է ձեւավորում՝ կուսակցական խորհուրդ։
Մինչեւ սեպտեմբերի համագումարը այդ մարմինը պետք է ձեւավորվի, իսկ դրանից առաջ պետք է նախ տարածքային խորհուրդներ ձեւավորվեն։
Հիշեցնենք, որ Պապիկյանը Փառուխի դեպքերի ժամանակ էլ մասնակցում էր Գարիկ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին»:
Պարապ նախարարը. «Հրապարակ»