Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու պետնախարար Արտակ Բեգլարյանին կարելի է մի հարց ուղղել՝ հունիսի 2-ը ի՞նչ օր է։
Ասեմ, Արցախի Հանրապետության պետական դրոշի օրն է։ Հաստատվել է 1992 թվականի հունիսի 2-ին, Արցախի Գերագույն խորհրդի որոշմամբ, սահմանված է ու պաշտպանված է երկրի սահմանադրությամբ։
Տեղյակ չե՞ն։
Շնորհավորական խոսք չկա ո՛չ Արցախի նախագահի, ո՛չ պետնախարարի ո՛չ պաշտոնական, ո՛չ ֆեյսբուքյան էջերում։ Արտակ Բեգլարյանը, որ սեփական ամուսնության հնգամյակն է շնորհավորել, «մոռացել է» Արցախի համար կարևոր տոնի մասին։ Ինչպե՞ս եղավ, որ չշնորհավորեցին։
Կամ էլ, գուցե, չշնորհավորելը պարզապես մտքից թռնելու արդյունք չէ՞։ Գուցե վախենո՞ւմ են Նիկոլից, չէ՞ որ մենք ունենք փաստեր, որ Հայաստանում Արցախի դրոշ փակցնելը դարձել է վտանգավոր բան ու հերոսական քայլ։
ԱԺ-ից պոկում են, հրապարակից պոկում են, նախարարություններից պոկում են։
Հայաստանում արդեն մեկ ամսից ավելի տեղի ունեցող պայքարը նրա համար է, որ Արցախն ունենա դրոշ։ Դուք տեղյա՞կ եք այդ մասին, Արցախի Հանրապետության պարոնայք պաշտոնյաներ։
Ուզում եմ շեշտել Արցախի այդ դրածոներին, որ իրենք պետք է ամեն առիթ օգտագործեն ոգևորելու համար ձեր ժողովրդին, նշեք ամեն տոն, մարդկանց հույս տաք, սփոփեք, որ գոնե չարտագաղթեն, որ մնան, որ ապրեն մեր հողում, բայց փոխարենը, դուք անգամ պետական խորհրդանիշների նկատմամբ թքողական վերաբերմուք ունեք։
Ափսոս չէ՞ր էդ երկիրը, որին ձեզ պահակ նշանակեցին

Ափսոս չէ՞ր էդ երկիրը, որին ձեզ պահակ նշանակեցին։
Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից