Քաղաքական

06.06.2022 19:54


Ստանիսլավ Զասը կարևորել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը

Ստանիսլավ Զասը կարևորել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը

Հարավային Կովկասում շարունակվում է պահպանվել լարվածությունը, չնայած հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առաջընթաց է նկատվում։ Երևանում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին այս մասին հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Իրավիճակի կայունացման գործում շարունակում է կարևոր դեր խաղալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հաջող ավարտը, անկասկած, կարող է մեծ ներդրում ունենալ ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդման գործում»,-ընդգծել է Զասը։

Եվրասիական տարածաշրջանում ստեղծված բարդ պայմաններում՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը կազմակերպության անդամ երկրների միասնականության անհրաժեշտություն է տեսնում, ինչպես նաև արտաքին հարաբերություններում գործունեության հետագա զարգացում, պաշտպանության ամրապնդում, ճգնաժամային արձագանքման ուժերի կատարելագործում և համալիր միջոցառումների անցկացում՝ ժամանակակից մարտահրավերները և վտանգները հաղթահարելու նպատակով։

Սղբյուրը` 168.am

Այս խորագրի վերջին նյութերը