Քաղաքական

06.06.2022 19:41


Գերասիմ Վարդանյանի կալանքի երկարացման դատը հետաձգվեց․ փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել (տեսանյութ)

Գերասիմ Վարդանյանի կալանքի երկարացման դատը հետաձգվեց․ փաստաբանը 2 նոր միջնորդություն է ներկայացրել (տեսանյութ)

ՀՅԴ անդամ, քաղբանտարկյալ Գեղասիմ Վարդանյանի կալանքը երկարացնելու համար միջնորդությունը այսօր պետք է քննարկվեր, բայց դատը հետաձգվեց՝ հայտնում է Yerkir.am-ը։

Պատճառը նրա փաստաբան Բենիկ Գալստյանի ներկայացրած երկու նոր միջնորդություններն են, որոնց արդյունքները հստակեցվելուց հետո միայն կքննարկվի կալանքի խնդիրը։

Միջնորդություններից առաջինը վերաբերում էր դատարանի կազմին։

«Գերասիմ Վարդանյանի կալանքը տվել էր Դավիթ Արղամանյան դատավորը, այս անգամ կալանքի երկարացման դատավորը այլ անձ էր՝ Արմեն Շիրոյան․ գործող պրակտիկայով կալանքի միջնորդությունը բավարարած դատավորը հետագայում քննում է նաև կալանքի երկարացումը։ Այս անգամ կանոնից շեղում է տեղի ունեցել։ Իրավաբանական տեսակետից որևէ հիմք չկա կալանքը երկարացնելու, բայց արի՝ քո գործը մինչև վերջ արա։ Միջնորդություն ներկայացրի, թե ինչու է փոխվել դատավորը, ասաց՝ չեմ կարող պատասխանել։ Որոշեցի դիմել Երևան քաղաքի դատարանի նախագահին՝ Արթուր Մկրտչյանին․ գրություն կուղարկեմ հարցման տեսքով»,-մանրամասնեց բենիկ Գալստյանը։

Երկրորդ միջնորդությունը վերաբերում է նրան, որ փաստաբանն ուզում է՝ այս նիստին պարտադիր ներկա լինի քրեական գործի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, ով նաև դատավարական ղեկավարում է իրականացնում այս գործի նկատմամբ։

«Պատճառն այն է, որ սա հնչեղություն ունեցող գործ է՝ սուբյեկտիվության շատ բարձր բաղադրիչով»,-ասաց փաստաբանը։

Այս խորագրի վերջին նյութերը