«Տեխնոքաղաքի» զարգացման հետ միաժամանակ աճում է վառելափայտի պահանջարկը
Ամռան վերջին Գյումրիում քաղաքացիներից շատերը ինտենսիվորեն պատրաստվում են ձմռանը հատկապես վառելիք հայթայթելու առումով: Այս ընթացքում Գյումրու բնակելի շենքերի բակերում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք, ինչքան էլ տարօրինակ է, վառելափայտ են ձեռք բերել, որը կոտրատելով պահեստավորում են: Իրավիճակը այնքանով է մտահոգող, որ Գյումրու հատկապես բնակելի շենքերի գերակշիռ մեծամասնությունը գազաֆիկացված է: Սակայն վերջին երկու տարիներին բնական գազի սակագնի բարձրացմանը և բնակչության կենսամակարդակի անշեղորեն անկմանը զուգահեռ շատերը ձմռանը տաքանալու համար օգտագործում են վառելափայտ: Վառելափայտի վաճառքով զբաղվող քաղաքացիներից մեկը նշեց, որ վերջին տարիներին վառելափայտի վաճառքի ծավալները բավական ավելացել են. «Դե մարդիկ ի՞նչ անեն. գազով տաքանալը թանկ հաճույք է դարձել: Ո՛չ աշխատանք ունեն, ո՛չ էլ կարգին աշխատավարձ են ստանում: Մարդկանց գիտեմ, որ տարիներով գազ են վառել, հիմա ասում են՝ այլևս հնարավորություն չունեն։ Ստիպված փայտ են առնում»,- «7օր»–ին ասել է վառելափայտ վաճառող Գրիգոր Վարդանյանը: Ստացվում է, որ, ըստ հայրենի կառավարության ծրագրերի, «Տեխնոքաղաքի» բնակչությունը, բարձր տեխնոլոգիաներին հաղորդակից լինելուն միաժամանակ, աստիճանաբար անցնում է ձմռանը տաքանալու միջնադարյան մեթոդներին:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի