Կարծիք

06.06.2022 09:47


Պատերազմ, ծանր կորուստներ, շարունակվող զիջումներ ու... քեֆ ուրախությամբ վերջին զանգեր, գինու փառատոններ, շուտով խորովածի փառատոն, ձմերուկի փառատոն

Պատերազմ, ծանր կորուստներ, շարունակվող զիջումներ ու... քեֆ ուրախությամբ վերջին զանգեր, գինու փառատոններ, շուտով խորովածի փառատոն, ձմերուկի փառատոն

Որեւէ մեկը թող չնեղանա։ Որեւէ մեկը թող չասի` բա չապրենք, չուրախանանք։ Ուրախացեք, ապրեք, ժպտացեք, բայց...

Մի պահ մեզ նայեք օտարի աչքերով։ Պատերազմ, ծանր կորուստներ, շարունակվող զիջումներ ու... քեֆ ուրախությամբ վերջին զանգեր, գինու փառատոններ, շուտով խորովածի փառատոն, ձմերուկի փառատոն։

Տղերք կան, մարմինները դեռ չեն գտել, տխերքը դեռ երկու տարի առաջ մեր կողքին էին։

Աբգարը, Մխիթարը, Դավիթը, Արամը, Վրեժը, Զորիկը, Հայկազը, Արգամը, Ալեքսը, Գարիկը, Կարենը, Շանթը, Գոռը, Վահեն, Գեւորգը, Հակոբը, Արմենը, Նարեկը, Էրիկը, Վարդանը, Գրիգորը, Ազատը, Ադամը, մյուս_մյուս տղերքը Երկնքից նայում են ու...

Հիմա ի՞նչ է մտածում օտարը մեր մասին։

Գիտեմ, կասեք, թե բա չանենք, չուրախանանք։ Ախր դուք ուրախանալը ուրիշ բանի հետ եք խառնում։ Ուրախանում ենք, երբ հավաքականը գոլ է խփում, ուրախանում ենք, երբ ամուսնանում են, երբ երեխա է ծնվում։ Ուրախանում ենք, երբ ...

Գիշերային մտքեր։ Մնացածը դուք գիտեք։

Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը