Կարծիք

06.06.2022 09:14


Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի և Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները

Նիկոլը, որն իր տեղաշարժը ստիպված հարմարեցրել է ընդդիմության օրակարգին, տեսնելով, որ այսօր հանրահավաք ու երթ նախատեսված չէ, դրել է «դուխով» գլխարկն ու շուրջ 200 անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ, ուժեղացված անվտանգային միջոցառումների պայմաններում դուրս է եկել մարդամեջ։

Սա այն նույն Նիկոլն է, որ «Դիմադրության» շարժման գործողություններն ընդամենը որակում էր «լոգիստիկ խնդիրներ», բայց օրինակ կառավարության մոտ հավաքված մի քանի հազար վարչապետերին դուրս չեկավ պատասխաններ տալու, առանձնատան մոտ էլ հատուկ միջոցներ կիրառեց սեփական ժողովրդի դեմ, դեռ չեմ ասում, որ հունիսի 3-ին սեփական ֆրակցիային վախեցավ ուղարկել ԱԺ արտահերթ նիստի։

Հիմա ընդդիմության այս հումանիտար միջանցքով Սարյան փողոց հասած իշխանականներն արդեն գինուց արբած 2018թ. էյֆորիայի մեջ են ընկել։ Առավոտյան կսթափվեն, կվերադառնան իրականություն, իսկ մինչ դա՝ իմ տեղեկություններով, Նիկոլը որոշում է կայացրել Վոլոդինի եւ Լավրովի այցերի կապակցությամբ ոստիկանական ուժերով հանել Ֆրանսիայի հրապարակի վրանները։ Նիկոլ, հասկացիր, վրան Ֆրանսիայի հրապարակում կլինի, թե՝ ոչ, քաղաքական ճգնաժամը երկրում խորանում է ու խորանում, ելքը լինելու է քո հրաժարականը։

Ագնեսսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը